Հզոր պայթյուններ՝ Տավուշի սահմանագոտում. Aravot.am
Aravot.am-ը գրում է, որ հոկտեմբերի 25-ին, օրվա ընթացքում, Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչները լսել են 5-6 մեծ պայթյուններ, որոնց հետևանքով գյուղի տների պատուհանների ապակիները ցնցվել են: Այդ մասին հայտնեցին Այգեհովտի բնակիչները: Պայթյունների ձայները լսվել են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ այլ գյուղերում, մարզի սահմանամերձ այլ բնակավայրերում: Տավուշի գյուղերում ոչ մի վնաս չի եղել, ամեն ինչ կատարվել է Ադրբեջանի տարածքում:
Սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ այդ տարածքում ադրբեջանական զինուժը հրաձգարան ունի, որտեղ հավանաբար, կարող էին փորձարկվել նոր, ավելի հզոր զինատեսակներ: