Արմեն Աշոտյանն առաջարկում է առաջարկներ ներկայացնել. վերջնաժամկետը վաղը՝ ժամը 20:00-ն
Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնում լսել Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի վերաբերյալ հիմնավորված առաջարկությունները: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Հարգելի գործընկերներ,
Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի հետ կապված քննարկումների շրջանակներում դիմում եմ ձեզ առաջարկությամբ և խնդրանքով գրավոր ներկայացել ինձ ձեր տեսակետները և առաջարկությունները մինչև վաղը՝ 20։00։
Նամակները խնդրում եմ ուղարկել ՖԲ֊ի անձնական նամակով։
Խոստանում եմ մանրամաևսն ուսումնասիրել ձեր առաջարկությունները, եթե՝
● նրանց հիմքում ընկած լինեն հղումները օրինագծի կոնկրետ հոդվածների կոնկրետ դրույթներին։
● նրանք պարունակեն հստակեցված հիմնավորումներ։
● զերծ մնաք այլ կարծիք ունեցող կողմին վիրավորական գնահատականներից։
Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար»: