Հուսով եմ զինծառայությունը պարտադիր կդառնա բոլորի համար. Արման Սաղաթելյան
Այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը ասել է‚ որ հուսով է՝ կգա մի օր, երբ զինվորական ծառայությունը պարտադիր կդառնա բոլորի համար՝ անկախ սեռական պատկանելությունից:
«Ես հույս ունեմ, որ կգա մի օր, երբ ոչ միայն զինվորական ծառայությունը պարտադիր կլինի բոլորի համար անկախ սովորելու, չսովորելու փաստից, այլև զինվորական ծառայությունը պարտադիր է լինելու բոլոր քաղաքացիների համար՝ անկախ նրանց սեռական պատկանելությունից: Քանի որ ֆիզիկական պարտադրանքի ներքո պետականություն կերտող հասարակությունն ու ազգը այլ ճանապարհ չունի, միջազգային փորձը դա է ապացուցում»,-մասնավորապես ասել է նա:
Նա նաև հավելել է. «Խոսվում է պրոֆեսիոնալ բանակի մասին, չենք կարող ունենալ պրոֆեսիոնալ բանակ մեկ պարզ պատճառով՝ մեզ զրկում ենք մոբոլիզացիոն ռեզերվից, մարդկանցից, ովքեր ծառայել են և պահեստազորում պատրտաստ են համալրել զինված ուժերի շարքերը»: