Հրդեհ Արին գյուղի ճանապարհին. մարման աշխատանքներին միացել են գյուղացիներն ու զինվորները
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք-Արին գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և 5 փրկարար ազատ հերթափոխից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:31-ին: Այրվել է մոտ 11 հա խոտածածկույթ և թփուտներ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վայք-Արին ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 գյուղացի և 10 զինծառայող։