Բակո Սահակյանն ընդունել է Մեքսիկայի պատգամավորներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներին:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի հաստատմանը, հասարակական և մարդասիրական հարթություններում փոխգործակցության զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: