Մեր երկրները հաղթահարել են տնտեսական դժվարությունների շրջանը, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է. Մեդվեդև
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ելույթում ասել է.
«Հարգելի Կարեն Վիլհելմի
Հարգելի գործընկերներ, բարեկամներ
Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ: Հունվարից օգոստոս ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Առաջարկում եմ հետագայի համար հենց այդ ցուցանիշն էլ օգտագործել:
Դա նշանակում է, որ մեր երկրները հաղթահարել են տնտեսական դժվարությունների շրջանը, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: Հուսով եմ, որ ներդրումային համագործակցությունը ևս հետ չի մնա ապրանքաշրջանառությունից: Ամենակարևորը, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացան ստանալ ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ ձևաչափով աշխատանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ճիշտ մոդելը: Այդ օգուտները նշանակալիորեն հենց դրանով էլ պայմանավորված են: Ապրանքաշրջանառության աճը, իմ կարծիքով, նույնպես լավ նշան է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:
Դա վերաբերում է այդ թվում նաև Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական մթերքի ներմուծմանը, համագործակցության մի շարք այլ ուղղություններին: Գործընկերները պատրաստվել են, նրանք պատրաստ են ներկայացնել իրենց պատկերացումները, թե ինչ պետք է անել, իսկ մենք մեր աշխատանքը կեզրափակենք փաստաթղթերի ստորագրմամբ»: