Հեղինակը համոզում է‚ որ ծառուկյանականները աթոռի կռիվ անող դեբիլներ են
«Իրատես»-ը գրում է՝ «Ինչ խելքներիդ «բրդի», կարող եք ասել. Գագիկ Ծառուկյանի հրահանգն իր պատգամավորներին»: Նյութի հիմնական ուղերձը վերնագիրն է, որը միտված է հեղինակազրկել, ԱԺ-ում գալիք բյուջեի քննարկման ժամանակ հնչած քննադատությունը, ընթերցողի գիտակցության մեջ: Դե, որովհետև՝ «ինչ խելքները բրդել ա, էն էլ ասել են», դա ոչ թե քննադատություն է, այլ՝ խելքները բրդողի բրդած: Կարճ ասած՝ անխելք մարդու բարբաջանք:
Սակայն նյութը բացելու դեպքում զարմանալիորեն կարելի է ևս մեկ թեզ տեսնել։ Այնտեղ նշվում է, որ ԲՀԿ-ական աղբյուրը հեղինակին ասել է՝ «Դե, եթե ինքը չի ուզում մեզ կոալիցիայում տեսնել, մենք էլ չենք խնայի իր բյուջեն»: Սա հեղինակազրկելու երկրորդ զարկն է, որը ընթերցողին պիտի ստիպի մտածել, որ քննադատությունը, ոչ թե մտահոգության արդյունք է, այլ զուտ պաշտոնի կռիվ: Կարճ ասած՝ հեղինակի նպատակն է ընթերցողին համոզել, որ կառավարությանը քննադատող Ծառուկյանականները՝ աթոռի կռիվ անող դեբիլներ են:
Հարգարժան ԲՀԿ-ականներին ուզում եմ հուշել, որ այս և այլ բազմաթիվ մուտիլովկեքից կարելի է խուսափել՝ կառավարությանը անվստահություն հայտնելով: Քանի դեռ այդ քայլին չեք գնացել, հակառակորդը դեռ ահագին վերոնշյալ մակնիշի վբռոսեր կանի դաշտ: Ու ճիշտ էլ կանի է:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: