Ավստրիայի կանցլերը հրաժարվել է համբուրել Յունկերին (տեսանյութ)
Ավստրիայի նորընտիր կանցլեր Սեբաստյան Կուրցը‚ ժամանելով Բրյուսսել ԵՄ սամմիթին« հրաժարվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ողջույնի ձևից‚ ով փորձել է համբուրել նրա այտը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
31-ամյա Կուրցը դարձել է Ավստրիայի պատմության մեջ ամենաերիտասարդ կանցլերը: Ավստրիական ազգային կուսակցության պահպանողականները հաղթանակ են տարել հոկտեմբերի 15-ի Ավստրիայի Ազգային խորհրդի ընտրություններին: