Կրիշտիանու Ռոնալդուն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստին:
2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» առաջատար խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին այդ մրցանակին է արժանանում երկրորդ տարին անընդմեջ:
Թեկնածուներ էին նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: