8 մասնակից, 10 մեդալ, 3 գավաթ. Հայաստանի հավաքականը հաղթանակած վերադառնում է Եվրոպայի գավաթի խաղարկությունից
Լեհաստանի Լյուբլին քաղաքում ավարտվեց Ավանդական Կարատեի Եվրոպայի Գավաթի 5-րդ առաջնությունը՝ արևելյան մարզաձևերի ամենահեղինակավոր և մասսայական մրցաշարերից մեկը, որին այս տարի մասնակցել է շուրջ 1200 մարզիկ ամբողջ Եվրոպայից:
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմի մարզիչ աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանի գլխավորությամբ լուրջ արդյունքներ ցույց տվեց՝ գավաթների և մեդալների թիվը գերազանցում է հավաքականի կազմում ընդգրված մարզիկների թիվը:
Այսպես՝
Էլեն Սարգսյան - Եվրոպայի գավաթ՝ (անհատական մարզիչ Արփի Սաֆարյան)
Բենիկ Մինասյան - արծաթ՝ անհատական կատա և բրոնզ՝ էմբու մրցաձևերում (անհատական մարզիչ՝ Ավետիս Սահակյան)
Դավիթ Իսրայելյան - բրոնզ՝ Էմբու մրցաձև (անհատական մարզիչ՝ Գոռ Ավագյան)
Նարեկ Բադալյան - արծաթ՝ անհատական կատա մրցաձև (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան)
Արսեն Մխիթարյան – կրկնակի բրոնզ ՝ անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ Նարեկ Իսկանդարյան)
Մարատ Հարությունյան – կրկնակի բորնզ՝ անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան)
Ռոբերտ Բուդաղյան – բրոնզ թիմային կատա մրցաձև (անհատական մարզիչ ՝ Սուրեն Մաթևոսյան)