Արթուր Աբրահամը դպրոցականներին է ներկայացրել հաջողության իր բանաձևը (տեսանյութ)
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը «Dasaran» կրթական կենտրոն այցելած ուսուցիչներին և Գեղարքունիքի մարզի դպրոցականներին ներկայացրել է հաջողության իր բանաձևը՝ կարևորելով կրթության դերը սպորտի և ցանկացած այլ ոլորտում:
Հայ անվանի բռնցքամարտիկը պատմել է սպորտում անցած իր ճանապարհի մասին՝ նշելով, որ կրթությունն ու գիտելիքը նույնիսկ ռինգում են օգնում հաղթանակ տանել:
Նա նաև պատասխանել է երեխաների բոլոր հարցերին՝ խորհուրդ տալով երբեք չհանձնվել և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից: Դպրոցականներն էլ իրենց հերթին անակնկալ էին պատրաստել` հայկական երգ ու պարի տեսքով: