«Տարվա ամենահուսալի բանկ»-ը Արդշինբանկն է
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»:
Հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը, իսկ ընտրությունը կատարվել է ըստ Moody's, Standard, Poor's եւ Fitch հեղինակավոր միջազգային գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների եւ 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշների: