Մեր բանակը կարող է լինել աշխարհի ամենա վատը, բայց այն կա
Աշոտյանը վերջապես հարցազրույց տվեց ու ասեց այն, ինչը դեռ երկու շաբաթ առաջ պիտի ասվեր՝ «Հայաստանն իր կողմից ամեն ինչ արել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար»: Իրականում սա արձանագրում է այն փաստը, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները շատ խորը խնդիրներ ունեն և դրանք նոյեմբերի 24-ի մոտենալուն պես մակերես են դուրս գալիս: Սա նաև նշանակում է, որ Լեհաստանում ու Գերմանիայում խնդիրները լուծվում են, իսկ Ռումինիայում ու Չեխիայում՝ ոնց որ թե ոչ: Ու պարզ ա, որ այդ խնդիրները Մերկելի մի զանգով լուծվող են, բայց Մերկելը չի զանգում:
Եթե ցեղասպանության հարցը միշտ եղել է ու կմնա զուտ Թուրքիային կարգի հրավիրելու միջոց, ՀՀ-ԵՄ հարաբերությունները միշտ եղել են ու կմնան խաղաքարտերից մեկը ԵՄ-ի Ռուսաստանի հետ պարտյաներում: Տեր-Պետրոսյանը, երբ անընդհատ տորպեդահարում էր հայդատիստներին, նա դա անում էր, ոչ թե թուրք սիրելու պատճառով, այլ որովհետև արդարացիորեն վրդովվում էր ուրիշի ձեռքում գործիք լինելուց:
Ազատիչը, հարյուրավոր էրեխեքի կյանքի գնով, խաղաքարտը վերցնում է եվրոպացիքի ձեռքից: Նա ամեն ինչ արել է, որ նրանք չկարողանան Հայաստանին մեղադրել ինչ որ պարտավորություններ չկատարելու մեջ: Աշոտյանը զուտ արձանագրում է, որ գնդակը եվրոպացիքի դաշտում է: Իրանք ինչ ֆուֆլո ասես կարան ասեն՝ թարգմանության բարդությունների, վավերացման բյուրոկրատիայի մասին: Փաստը մնում է փաստ, Եվրոպան ամեն կողմից հարվածել է Հայաստանին, իսկ Հայաստանը ամեն անգամ մյուս թուշն է դեմ տվել: Ու էնքան ա տվել, մինչև հարվածային գործիքները ավարտվեն: Էլ գոմիկ, էլ ատոմակայան, էլ մութ ուժեր... ոչ մի բան չի մնացել նրանց ձեռքում: Ասել են՝ «առանց վիզա», պիտի անեն:
Մեզ էլ չեն կոտորելու: Մեր բանակը կարա լինի աշխարհի ամենա վատը, բայց այն կա: Նոմինալով քրիստոնյա Հայաստանը կդառնա շիա մահմեդական հաշվված ամիսների ընթացքում ու կկործանի Վրաստանը, բայց էլ չի կոտորվի:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք