Մահացել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայրը
70 տարեկան հասակում մահացել ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայրը՝ Ժորա Ֆարմանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Սամվել Ֆարմանյանը:
«Մահազդ...
Տևական ծանր հիվանդությունից հետո, 70 տարեկանում, Աստված մշտական հանգստի կոչեց հայրիկիս՝ Ժորա Ֆարմանյանին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժ. 18։00-20։00-ը, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, V զանգված)։
Վերջին հրաժեշտը, հոկտեմբերի 25-ին՝ ժ. 12։00- 14։00-ը, Շիրակի մարզի գ. Սպանդարյանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ Սպանդարյանի համայնքային գերեզմանատանը։
Ֆարմանյաններ» , - գրառել է պատգամավորը: