Եթե մեր ուսանողությունը իր գիտելիքների որակի համար պահանջատեր լիներ, վաղուց լսած կլինեինք բողոքի ակցիաների մասին
Եթե տարկետման վերացմանը դեմ են, մտահոգվելով, թե կրթության ու գիտության որակը կտուժեն, կներեք, բայց .... ՔՈՒԱՆՇ... Չեմ հավատում:
Չեմ հավատում, որովհետև եթե մեր ուսանողությունը իր գիտելիքների որակի համար պահանջատեր լիներ, վաղուց լսած կլինեինք այդ պահանջով դասադուլների և այլ բողոքի ակցիաների մասին:
Փնթփնփնթան բաբոների պես միայն բուհերի ադմինիստրացիաների մեջքի հետևից են բողոքում, բայց լեզուները կծած շարունակում հնազանդվել իրենց համար անբարենպաստ պայմաններին, փողով ու ծանոթով դասախոս դարձած դատարկագլուխներին և նրանց անպետք դասախոսությունները անգիր անում՝ լավ իմանակով, որ բուհից հետո որևէ տեղ այդ բլա բլա բլան նրանց պետք չի գալու:
Իզաբելլա Աբգարյան.ֆեյսբուք: