Ռուսաստանի հայ մեծահարուստը 1 օրում կորցրել է $ 606 մլն.
«Մագնիտի» գլխավոր շահառու հայկակական ծագմամբ մեծահարուստ Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) ունեցվածքը 1 օրում նվազել է $ 606 մլն.-ով, գնահատվում է մինչև $ 6.121 մլրդ.: Այս տվյալների մասին հայտնում է Forbes-ը:
Այս ամենի պատճառն է «Մագնիտի» եռամսյա հաշվետության հրապարակմանը հաջորդած բաժնետմոսերի գների անկումը: Հոկտեմբերի 19-ի դրությամբ միլլիարդատերի կարողությունը գնահատվում էր $ 6,727 մլրդ.:
Սակայն հոկտեմբերի 20-ի դրությամբ արժեթղթերի գինը ընկել է մինչև 12 տոկոսով:
«Մագնիտի» տվյալների համաձայն, ընկերության մաքուր եկամուտը 2017թ.-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին կազմել է 6.9 մլրդ. ռուբլի: Սա 53.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Միևնույն ժամանակ ընկերության հասությը աճել է 6.5 տոկոսով:
Ռոնին Թրասթր գլխավոր վերլուծաբան Անդրեյ Վերխոլանցևը մեկնաբանել է, որ իրավիճակը հիասթափեցրել է ներդրողներին: Նա նշել է, որ նոր մակրոտնտեսական իրականության մեջ, մասնավորապես՝ ինֆլյացիայի դանդաղելու պայմաններում, կազմակերպությունը չի կարողացել հարմարվել նոր պայմաններին: