Թովմասյանին մրոտելու ալիքը դեռ նոր է սկսվում
Ժամանակ օրաթերթը ուրբաթ օրը նյութ է տալիս, որի վերնագիրն է՝ «Չաթլաղը` Կիմի փոխարեն»: Իրադարձություններին քիչ թե շատ հետևողներն առանց նյութը կարդալու էլ հասկանում են, որ խոսքը գնում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ դառնալու մասին: Ու խմբագիրն այդ վերնագիրը դնելուց իհարկե չի մտածել, որ նյութը կարդացող է լինելու: Իրենց պատվիրել են ստատուս պոստել, իրենք ստատուս են պոստել: Իմիջայլոց, բուն նյութը շատ ավելի կարճ է, քան ասենք իմ ստատուսների մեծամասնությունը: Բայց հարցը դա չէ.
Իրավիճակին շատ ավելի լավ ծանոթ մարդիկ միայն կհասկանան, որ Թովմասյանին մրոտելու ալիքը դեռ նոր է սկսվում ու դեռ թափ կհավաքի: Ու խնդիրն ամենևին Կիմ Բալայանը չէ: Կիմ Բալայանը, ոչ կուզենար, ոչ էլ կկարենար նման ալիք հովանավորեր:
Հայաստանը շատ մոտ է պետության մեջ պետության կազմաքանդման ավարտին:
Դատական ճյուղի բարեփոխումը լինելու է ՀՀ պետականության հաստատման գլխավոր քայլը: Այս կարևորագույն իրադարձութանը կզուգորդեն տարատեսակ ջղաձգումներ փողոցներում, դատարաններում, կուլուարներում, բոլոր մեդիա հարթակներում, ԱԺ հանձնաժողովներում և նույնիսկ հնարավոր է շփման գծում: Սակայն այս քայլը անհրաժեշտ ա կատարել ամեն գնով: Բառացիորեն ամեն գնով: Չի կարող պետության մեջ պետություն լինել:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: