Ուկրաինական թիմում խաղացող Էդգար Մալաքյանը ցուցադրել է իր հմտությունները
Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում Կամենսկի «Ստալը» 1:1 հաշվով ավարտեց Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ արտագնա խաղը:
«Ստալի» պատասխան գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որը 62-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: 29-րդ րոպեին Էդգարը ստացավ դեղին քարտ, իսկ 88-րդ րոպեին փոխարինվեց: Գոռ Մալաքյանը «Ստալի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը հայտավորվել էր դաշտի տերերի փոխարինողների թվում:
«Ստալն» 9 միավորով վերջին՝ 12-րդ տեղում է, իսկ «Չեռնոմորեցն» ունի մեկ միավոր ավելի:
Պոլտավայի «Վորսկլան» տանը նվազագույն հաշվով պարտվել է Լվովի «Կարպատներին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը «Վորսկլայի» մեկնարկային կազմում հանդես է եկել 79 րոպե: