Հայ մարզիկը հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում
Բեռլինում ընթացող հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկ Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 18-րդ տեղը 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ստեփանյանը տարածությունը հաղթահարել է 4։26։923 արդյունքով։
Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզայլանի խոսքով, սա Էդգարի լավագույն արդյունքն է այս մրցաձևում:
Օմնիումում հայ մարզիկին չհաջողվեց անցնել եզրափակիչ։ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Սկրեչ մրցաձևում նա զբաղեցրել էր 11-րդ տեղը: