«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր էրերայով (լուսանկարներ)
«Բարսելոնան» հետաքրքրված է Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր էրերայով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով RT-ին:
Նշվում է, որ կատալանացիների ղեկավարությունը տեսնում է Անդեր էրերային որպես փոխարինող Անդրես Ինիեստային:
28-ամյա իսպանացի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2014 թվականից ի վեր խաղացել է 113 խաղ և հեղինակել 15 գոլ: