Բարի և ուրախալի լուր. Երևանում եռյակ է ծնվել. Նրանք ծնողների առաջնեկներն են
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 00:10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնի ծննադատանը եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը լույս աշխարհ են եկել Գարեգին Միքայելյանի և Հերմինե Հարությունյանի առաջնեկները՝ եռյակը:
Երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով: Փոքրիկները երեքն էլ աղջիկներ են և առողջական խնդիրներ չունեն՝ չնայած գնվում են մասնագետների անմիջական հսկողության ներքո:
Գարեգինը ծնունդով Լոռու մարզի Ալավերդի քաղաքից է, իսկ մայրը՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից: Երևանում ապրում են վարձակալությամբ: