Վթար Սևանում. Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արա Գեղեցիկի փողոցում բախվել են «Mercedes 200E» մակնիշի 35 GQ 977 (վարորդ՝ 1974 թ. ծնված Կ. Պ.) եւ «Volvo» մակնիշի 34 VR 467 պետհամարանիշերով (վարորդ՝ 1962 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները: Նրանք «Mercedes 200E» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Պ.-ին եւ ուղեւոր՝ 1949 թ. ծնված Ա. Վ.-ին, իսկ «Volvo» մակնիշի ավտոմեքենայից՝ Վ.Մ.-ին:
Տուժածները հոսպիտալացվել են Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Պ.-ի եւ Ա. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Մ.-ինը՝ բավարար: