Գոռ Մինասյանը` Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը քիչ առաջ նվաճեց 6-րդ ոսկե մեդալը: Մինչև 23 տարեկան գերծանրքաշայինների պայքարում օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը կարողացավ ոսկե մեդալ նվաճել:
Նա երկամարտում հավաքեց 420 կգ, որով 19 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Անտոն Սավչուկին: Հիշեցնենք, որ այսօր նաև Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը: Նա երկամարտում հավաքեց 433 կգ (197+236) և ռեկորդ սահմանեց :