Ավտովթար Երևանում. բախվել են 21-ամյա վարորդի Hyundai-ը և 36-ամյա վարորդի Opel-ը. վերջինը բախվել է նաև շենքի պատին
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 21-ամյա Անդրանիկ Ծատուրյանի վարած Hyundai Elantra մակնիշի 51 DD 060 համարանիշի և 36-ամյա Արման Բարսեղյանի վարած Opel Zafira մակնիշի 35 GX 633 համարանիշի ավտոմեքենաները, վերջինը բախվել է նաև Էրեբունի 11 շենքի պատին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: