Մեսիին կառաջարկվի ցմահ պայմանագիր
«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն հայտարարել է, որ ակٳմբը պատրաստվٳմ է ցմահ պայմանագիր առաջարկել հարձակվող Լիոնել Մեսիին:
30-ամյա արգենտինացին կատալոնական ակումբի գլխավոր թիմում է սկսած 2004թ.-ից:
«Մեսին հունիսին ստորագրել է 4 տարվա համաձայնագիր, սակայն ակումբը նրան մտադիր է առաջարկել ցմահ պայմանագիր: Մեր մտքի նպատակն այն է, որ Լեոն, ով ակումբում է 13 տարեկանից, ﬓա «Բարսելոնայում» ﬕնչև կյանքի վերջը, քանի որ նա սրբապատկեր է ﬔզ համար: Ցանկանում ենք, որ նա մարզական կարիերայի ավարտից հետո էլ կապված
լինի ակումբի հետ»,- Գրաուի խոսքերը ﬔջբերում է ESPN-ը:
«Բարսելոնայի» հետ բոլորովին վերջերս ցմահ պայմանագիր էր ստորագրել նաև Անդրես Ինյեստան: