Ախալքալաքում քաղաքապետի ընտրություններ են. ովքեր են գլխավոր մրցակիցները
Այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում անցկացվում է քաղաքապետի ընտրություններ, որի համար պայքարում է վեց թեկնածու:
Այսօր ընտրություններ են նաև հայաշատ մեկ այլ՝ Նինոծմինդա քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարիում են 5 թեկնածու:
Ախալքալաքում առաջադրված թեկնածուներն են՝ «Նոր Վրաստանի միասնություն» կուսկացությունից Ռուբեն Մկրտչյանը, «Ազատության շարժում` Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ Հարություն Ալեքսանյանը, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից՝ Յուրիկ Ունանյանը:
«Դեմոկրատական շարժում-Ազատ Վրաստան» կուսակցությունն առաջադրել է Մելիք Ռաիսյանի թեկնածությունը, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ Զուրաբ Օզբեգիշվիլիի թեկնածությունը, իսկ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությունն էլ առաջադրել է Սամվել Պետրոսյանի թեկնածությունը:
Նշվում է, թե հիմնական մրցակցությունը ընթանում է Սամվել Պետրոսյանի և իշխանական թեկնածու Յուրիկ Ունանյանի միջև: