Այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր Վրաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիները կընտրեն 64 քաղաքապետի, 64 օրենսդիր մարմնի պատգամավորների: Ողջ երկրի տարածքում բացվել է 3.300-ից ավելի ընտրատեղամաս: Այս մասին հայտնել է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 22 կուսակցություն, 5 ընտրական դաշինք և մեկ նախաձեռնող խումբ: 64 քաղաքային օրենսդիր մարմնում կընտրվի ավելի քան 2.000 պատգամավոր:
Վրաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը գերազանցում է 3.4 մլն-ը: