Ի.Ալիևի արհեստական լայն ժպիտն ուղղված չէր ոչ Հայաստանի նախագահին, ոչ հայ և ադրբեջանական հասարակություններին, այլ բացառապես միջազգային հանրությանը
Այս շաբաթվա սկզբին ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպման դրական ֆոնից և այդ ֆոնը պատկերող լուսանկարներից ոգեվորվելը, ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլում ինչ-որ լավ բան ակնկալելը կնշանակեր պատմությունից դասեր չքաղելու ազգային բնավորության գծի հերթական դրսևորում: Ցավոք, նախօրեին դարձյալ զոհ ունեցանք, անդառնալի կորուստ, և որևէ կասկած չկա, որ հակառակորդն իր նենգ գործելաոճը չի փոխել, լարվածությունը թուլացել է միայն առերևույթ, ու զգոնությունը կորցնելն անթույլատրելի է:
Ի վերջո, պետք է գիտակցել, որ Ժնևում արված լուսանկարներում Ի.Ալիևի' իբրև խաղաղասեր երկրի ժողովրդավար առաջնորդի արհեստական լայն ժպիտն ուղղված չէր ոչ Հայաստանի նախագահին, ոչ հայ և ադրբեջանական հասարակություններին, այլ բացառապես միջազգային հանրությանը, որը վերջին շրջանում տարբեր կենտրոններից տարբեր հարթակներում՝ առանձին երկրների, միջազգային կառույցների, միջազգային մամուլի հարթություններում ակնհայտորեն նեղն էր գցել արտաքին և ներքին կոռուպցիայի հարցում անգերազանցելի արդյունքներ ցուցաբերած, ժողովրդավարության և մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հետևողականորեն խախտող ալիևյան վարչակազմին:
Արմեն Պետրոսյան.ֆեյսբուք: