Արցախի զինված ուժերը գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա
Հոկտեմբերի 20-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հոկտեմբերի 17-20-ը անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
Ամփոփիչ խորհրդակցության ժամանակ վեր են լուծվել համաբանակային նշանակության զորավարժության արդյունքները, գնահատվել մասնակից զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը: Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները ևս մեկ անգամ փաստել են, որ պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների և զորամասերի հրամկազմը գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա, ունակ են կայացնելու ու իրագործելու գրագետ և հաջողության տանող որոշումներ, համարժեք արձագանքելու առկա եւ փոփոխվող մարտական իրավիճակներին:
Ամփոփիչ խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել զորախաղերի ընթացքում առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զինծառայողների պարգեւատրման արարողություն: