Զինված խմբի գործով դատական նիստն ընդմիջվել է. պաշտպանների մի մասը չի ներկայացել
Զինված խմբի գործով դատական նիստը 30 րոպեով հետաձգվել է՝ պաշտպանների մի մասի բացակայության պատճառով: Դատարանը այս ընթացքում պետք է պարզի, թե արդյոք կներկայանան բացակայող փաստաբանները:
Հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը ներկայացվել է դատարան, նա բավական հյուծված տեսք է ունեցել: Դատարանը պետք է սկսի գործում առկա ապացույցների հետազոտումը: