Վարդան Հարությունյանը կնշանակվի Կոտայքի գազի պետ
Politik.am-ը գրում է. Մենք արդեն տեղեկացրել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհ է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի աշխատանքային գործունեությունից: Ասում են` նրան տվել են այդ պաշտոնը, որպեսզի փորձի կոտրել այն մոնոպոլիաները, որոնք կան ներկրման շուկայում, իսկ նա փորձում է սեփական մոնոպոլիան ստեղծել:
Սերժ Սարգսյանը իշխանական էլիտայի հարսանիքներից մեկի ժամանակ դժգոհել է նրա գործունեությունից և հայտարարել, որ երկար չի հանդուրժի Վարդան Հարությունյանի ինքնագործունեությունը:
ՊԵԿ աշխատակիցները խոսելով Վարդան Հարութունյանի հրաժարականի մասին կատակում են, որ հրաժարականից հետո Հարությունյանը կնշանակվի Կոտայքի գազի գրասենյակի պետ, քանի որգազի հետ ակնառու կապ ունի ու ծննունդով Կոտայքից է:
Ասում են Վարդան Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը հույս է տվել ՊԵԿ աշխատակիցներին, որ ի վերջո կազատվեն հարկային և մաքսային աշխատանքից գլուխ չհանող ղեկավարից: