Իրաքի Քրդստանի իրադարձությունների մասին նյութերի նկատմամբ պետք է կիրառվի խիստ քննադատական մոտեցում
Եթե Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անկախության հանրաքվեի ժամանակ քրդական լրատվական ռեսուրսներն, ըստ իս, աշխատեցին հոյակապ՝ նեղը լծելով նույնիսկ Թուրքիայի պես պետությանը, ապա վերջին օրերին դրանցով տարածվող ապատեղեկատվությունն ուղղակի անցնում է «թույլատրելիի» չափերը:
Ասենք, օրինակ, չի հաջողվում գտնել, որևէ վստահելի աղբյուր, որը կհաստատի, որ Իրաքի «Ժողովրդական աշխարհազորը» («Հաշդ ալ-Շաաբի») ռմբակոծության է ենթարկվել «անհայտ» օդուժի կողմից:
Այս առումով նաև հայկական լրատվական տիրույթ ներմուծվող Իրաքի Քրդստանի և հարակից շրջանների իրադարձությունների մասին նյութերի նկատմամբ պետք է կիրառվի խիստ քննադատական մոտեցում՝ ճշտելով սկզբնաղբյուրը և ստուգելով տեղեկատվության իսկությունը նաև այլ աղբյուրների հետ համեմատությամբ:
Վարդան Ոսկանյան, Ֆեյսբուք