Ռ. Մախմուդյանը՝ եզդիների կողմից 12-ամյա կրթությանը դեմ լինելու մասին (տեսանյութ)
Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը եզդական համայնքի դժգոհությունները՝ կապված 12-ամյա պարտադիր կրթության հետ, այդքան էլ արդարացված չի համարում:
Նա իր խոսքում նշել է, թե 12-ամյա պարտադիր կրթությունը մեկ նպատակ է հետապնդում՝ ունենալ կրթված, գիտության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող մատաղ սերունդ: