Ոստիկանության հենց քթի տակ կրպակ են կողոպտել
Shamshyan.com-ը հայտնում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Խաչիկ Նավասարդյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 14-ից 15-ը Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց գտնվող կրպակից կատարված խոշոր չափի գողության փաստով:
Հոկտեմբերի 14-ին ժամը 10:15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիրի Ոստիկանության դիմաց գտնվող բջջային հեռախոսների վերանորգման խանութից գողացել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների տարբեր աքսեսուարներ: Գողության հետևանքով անհատ ձեռներեց, 33-ամյա Կարեն Բեժանյանը կրել է մոտ 800 հազար դրամի վնաս:
Կատարվածի մասին Կ. Բեժանյանը դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և նրանց է տրամադրել տեսանյութ, թե ինչպես են գողերը մոտ 45 րոպե թալանում խանութը՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի «քթի տակից»:
Մանրամասներն՝ այստեղ