Պուտինը խոսել է համաշխարհային քաղաքականության մեջ էգոիզմի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս օրերին մասնակցում է Valdai International Discussion Club-ի լիագումար նիստին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Վերջին լիագումար նիստում Պուտինը իր ելույթում ասել է, որ միջազգային կառույցները կորցնում են իրենց կշիռը:
«Համաշխարհային քաղաքականության մեջ եսասիրությունն ավելի ու ավելի մեծ թափ է ստանում. միջազգային կառույցները կորցնում են իրենց դերը»,- համոզված է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը շեշտել է նաև, որ ժամանակակից աշխարհում ռազմավարական շահ անհնար է ունենալ ուրիշների հաշվին: