Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 85 CC 555 համարանիշի և Mercedes մակնիշի 35 AQ 651 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաները ավագ հետաքննիչի հանձնարարականով քարշակով տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։