Առողջապահության նախարարության երկու ՓԲԸ կմիավորվի
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարարությունը ներկայացրեց «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին որոշումը:
Որոշումը բխում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու և օպտիմալացման որոշումներից: Նախատեսվում է 11 հաստիքների կրճատում և 9 միլիոն դրամի տնտեսում:
Որոշումն ընդունվեց: