Ռուսաստանում ձերբակալել են ՀՀ դեսպանատան կեղծ աշխատակցի
ՌԴ Ուլյանովսկի շրջանում ձերբակալել են մի կնոջ, որը ներկայացրել էր որպես ՀՀ դեսպանատան աշխատակից և ցանկացողներին առաջարկում էր ռուսական անձնագրեր պատրաստել։
Այս տարվա մարտին մեղադրյալը իր ծանոթի միջոցով դուրս էր եկել մի աղջկա հետքի վրա, որն ուզում էր իր կողակցի համար ՌԴ քաղաքացու անձնագիր ձևակերպել։ Կինը զանգել էր տուժածին և ներկայացել որպես ՀՀ դեսպանատան աշխատակցուհի՝ ասելով, որ իր պետը 2 շաբաթվա ընթացքում անձնագիր կձևակերպի, սակայն որոշակի պարգևի դիմաց։ Դրանից հետո նա տուժածից գումար էր կորզել իբր թե թղթերը ձևակերպելիս առաջացած խնդիրները լուծելու համար։ Ընդհանուր առմամբ աղջիկը «դեսպանատան աշխատակցին» 79 500 ռուբլի էր վճարել, սակայն խոստացած անձնագիրն այդպես էլ չէր ստացել։
Բանակցություններն ընթացել էին հեռախոսով, որոնք գաղտնալսվել էին ԱԴԾ աշխատակիցների կողմից։
Մեղադրյալի մասին հայտնի է այն, որ նա 51 տարեկան է, ոչ մի տեղ չի աշխատում։ Բարիշայում նրան գիտեն որպես մարդու, որը զբաղվում է կեղծ միգրացիոն փաստաթղթերի ձևակերպմամբ։ 2014–ին կնոջն արդեն քրեական պատասխանատվության էին ենթարկել ապօրինի միգրացիա կազմակերպելու համարև պայմանական ազատազրկման դատապարտել։ Այն ժամանակ նա կեղծել էր Մոսկվայի կենտրոնում գնած անձնքագիրը։
Կնոջը տուժածի հետքի վրա դուրս հանած հանցակիցը փախուստի է դիմել։ Նրան փնտրում են։