Այսօր Ուրանն այնքան կմոտենա Երկրին, որ տեսանելի կլինի անզեն աչքով. ՆԱՍԱ (լուսանկար, տեսանյութ)
Հոկտեմբերի 19-ին Ուրան «սառցե» մոլորակն այնքան կմոտենա Երկրին, որ տեսանելի կլինի առանց աստղադիտակի կամ հեռադիտակի, գրում է The Daily Mail-ը:
Ուրանի ու Երկրի ուղեծրի միջև հեռավորությունը կհասնի նվազագույնի:
Երկրին հնարավորինս մոտենալուց հետո կապտականաչավուն Ուրանն ամբողջ գիշեր տեսանելի կլինի երկնքում: ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետների հավաստմամբ՝ Ուրանն այնքան պարզ կլինի, որ մարդիկ այն կկարողանան տեսնել անզեն աչքով:
Պարբերականը նշում է նաև, որ հոկտեմբերի 20-ին տեղի կունենա ինտենսիվ աստղաթափ: