Եթե Արցախը ՀՀ չի, ինչ գործ ունեն մեր զիվորները օտար երկրում, եթե ՀՀ-ա, ինչի պիտի ռոումինգով խոսենք
Իմ ՖԲ ընկեր Armen Ulikhanyan ամեն օր գրումա, որ ժողովուրդը դժգոհա իշխանությունից: Ես պնդում եմ, որ դժգոհ չի:
Ասածս հիմնավորեմ:
Արցախում զինվորական ծառայությունա անցկացնում առնվազն 20 000 ՀՀ քաղաքացի: էդ 20 հազարից յուրաքանչյուրը ունի ընտանիք, ընկեր, սիրած աղջիկ, բարեկամ, որոնք ամեն օր հեռախոսով խոսում են զինվորի հետ:
Խոսում են ռոումինգով, հսկայական փողեր վճարելով:
Եթե դժգոհ լինեին էդ 20 000*5=100 000 մարդը կշջափակեին կառավարության շենքը և մի հարց կտային՝, եթե Արցախը ՀՀ չի, ինչ գործ ունեն մեր զիվորները օտար երկրում, եթե ՀՀ-ա, ինչի պիտի ռոումինգով խոսենք:
Չեն անում, ուրեմն դժգոհ չեն:
Արա Ներսիսյան.ֆեյսբուք: