Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մեծ համաձայնությունը կայացել է. դերերը բաշխվել են
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանության ներսում օրերս մեծ համաձայնություն է կայացել, ըստ որի՝ Ժնևից վերադառնալու նախխօրեին և դրանից հետո երկար զրույցներից հետո Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել Կարեն Կարապետյանին 2018 թ. ապրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում:
Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի եւ Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որեւէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու և որոշումներ կայացնելու մանդատ, ուստի հենց այդ հիմնավորմամբ փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործառույթներում ոչինչ չի փոխվելու:
Նա շարունակելու է անցկացնել կառավարության նիստեր, զբաղեցնել կառավարության շենքը, նրան արտոնվելու է ազատ կադրային որոշումներ ընդունել:
Սերժ Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնում շարունակելու է զբաղեցնել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը:
Այժմ Հայաստանի նախագահի համար նստավայր են փնտրում: Չի բացառվում, որ ժամանակավորապես նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ»:
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: