ԼՂ հակամարտության վերսկսումը հղի է հումանիտար աղետով. Մագդալենա Գրոնո
ԼՂ հակամարտության վերսկսման լուրջ վտանգ կա, և դա հղի է հումանիտար աղետով: Այս մասին Հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ղարաբաղի հարցով անկախ փորձագետ Մագդալենա Գրոնոն:
Նրա կարծիքով՝ բռնկումը վտանգավոր է հնարավոր հետևանքների և տարածաշրջանի երկրների մասնակցության պատճառով:
«Կողմերի միջև չկա վստահություն, բանակցային գործընթացում էլ քիչ է վստահությունը», - նշել է նա՝ հավելելով, որ կողմերը հեռու են փոխզիջումից:
Փորձագետը կարծում է, որ շփման բացակայությունը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակում, շատ վտանգավոր է: