Շղթայական ավտովթար՝ Երևանում. ԱՊՊԱ-ի աշխատակիցները չէին բարեհաճում ժամանել դեպքի վայր. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են ПАЗ 672 մակնիշի 35 AM 208 համարանիշի, Nissan մակնիշի 45 QO 555 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 34 VS 222 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 OR 472 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ արդեն 2 ժամից ավելի է, որ ահազանգել են ԱՊՊԱ, սակայն, ինչպես գրեթե բոլոր դեպքերում՝ ԱՊՊԱ-ի աշխատակցիները ուշանում են:
Մանրամասները՝ այստեղ: