Երբ քաղաքում ձանձրալի է. «հարուստ ռուս երեխաների» հերթական օրինազանց ավտոմրցավազքը (տեսանյութ)
«Հարուստ ռուս երեխաներ» ինստագրամյան էջում այսօր նոր տեսանյութ է հրապարակվել ավտոմրցավազքից:
Դատելով նշված աշխարհագրական դիրքից՝ այն տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես են երեք թանկարժեք արտասահմանյան մոդելներ առանց պետհամարանիշների բարձր արագությամբ սլանում հանդիպակաց գոտով՝ պարբերաբար հատելով հոծ գիծը և չզիջելով դիմացից եկող մեքենաներին: Հեղինակը տեսանյութն անվանել է. «Երբ քաղաքում ձանձրալի է դառնում»: