Չեմ ասի. Պեսկովը գաղտնի է պահում ծննդյան տոնին Պուտինից ստացած նվերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն իր ծննդյան տոնին նվեր է մատուցել իրեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Նվիրել է»,- հաստատել է Պեսկովը լրագրողների համապատասխան հարցին ի պատասխան:
Դրա հետ մեկտեղ Պեսկովը չի ցանկացել ասել, թե կոնկրետ ինչ է նվիրել Պուտինն իրեն:
Պեսկովն իր ծննդյան 50-ամյակը նշեց երեկ՝ հոկտեմբերի 17-ին: