Ինչպե՞ս է Պուտինն արձագանքել Սոբչակի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու լուրին
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով հայտնել է, որ առաջադրվելու է ՌԴ 2018 թվականի նախագահական ընտրություններում, հայտնել է, որ այդ մասին պատմել է նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Սոբչակի խոսքով՝ իրենք քննարկել են այդ հարցը, երբ հեռուստահաղորդավարուհին հարցազրույց էր վերցնում Պուտինից իր հոր՝ Անատոլի Սոբչկաի մասին ֆիլմի համար:
«Վլադիմիր Պուտինի հետ իմ ընտանիքը կապված էր դեռևս Սանկտ Պետերբուրգի ժամանակներից, դրա համար ես ճիշտ եմ համարում, որ այսպիսի որոշում եմ ընդունել: Ես այս մասին ասացի հարցազրույցից հետո...Նա ասաց, որ ամեն մարդ իրավունք ունի որոշում ընդունելու և պետք է դրա համար պատասխանատվություն կրի: Ինձ մոտ տպավորվեց, որ նրան դուր եկավ իմ ասածը, սակայն նա ասաց դա և հետո հարցրեց իմ մոր առողջության մասին»,- նշել է Սոբչակը: