Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետը
Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:
Այս տեղեկությունը հաստատել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Արթուր Մկրտչյանը ուղարկվել է Ոստիկանության կադրերի ռեզերվ: Թափուր պաշտոնում դեռևս նշանակում չկա: