Ինչո՞ւ «ֆիասկո». որտեղի՞ց հայտնվեց այդ բառը
Ֆիասկո, այսինքն լիակատար ձախողում: Բայց ինչո՞ւ ֆիասկո և որտեղի՞ց հայտնվեց այդ բառը: Ասում են, որ դրա «հեղինակը» իտալացի կատակերգու Բիանկոնելլին է:
Սա մի անգամ որոշեց հանդիսատեսին ցուցադրել ուրախ մնջախաղ, որտեղ ձեռքին բռնած ուներ շիշ: Բայց ներկայացումը ձախողվեց: Իսկ շշին իտալերեն ասում են ֆիասկո (fiasco): Հենց այդտեղից էլ արտահայտությունը սկսեց շրջանառվել իր երկրորդ իմաստով:
Հովիկ Չարխչյան. Ֆեյսբուք