Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարարը
Հոկտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։
Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Վիտոլդ Վաշչիկովսկիի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։