Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լիսաբոնում (լուսանկար)
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:
Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում այսօր մասնակցելու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բենֆիկայի» հետ հանդիպմանը:
«Մարիտիմուի» կազմում հանդես եկող Ղազարյանն ապաքինվում է վնասվածքից:
«Շատ ուրախ եմ քեզ տեսնել, ընկերս: Հաջողություն քեզ»,- ինստագրամի իր էջում գրել է Գևորգը: